Գլխավոր Լուրեր Ոչ մեկին ոչինչ չի սպառնում. վարչապետը՝ «Սանիթեքի» ղեկավարին

Ոչ մեկին ոչինչ չի սպառնում. վարչապետը՝ «Սանիթեքի» ղեկավարին

12
0

«Ես պաշտոնապես ասում եմ, որ ոչ մեկին  ոչինչ չի սպառնում»,- այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աշխատասենյակում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ աղբահանության խնդիրը քննարկելիս:

Վարչապետի հայտարարությունը վերաբերում էր «Սանիթեքի» ղեկավար Նիկոլաս Էլ Թավիլին, որն օրեր առաջ  ասել էր՝ Վրաստանից է  տեսասկայպով ասուլիս տալիս, քանի որ իր անվտանգության համար է անհանգստանում:

Նիկոլ Փաշինյանը վարկածներ առաջ քաշեց աղբահանության պատասխանատու «Սանիթեքի» գործունեության մասին: «Գուցե որոշ մարդիկ հետախուզման մեջ են, գումարներ են պետք Բադեն-Բադենի կազինոների համար: Շատ տարօրինակ  պատմություն է»,- ասաց պարոն Փաշինյանը:

Վարչապետը նկատի ունի այն, որ «Սանիթեքը» իր պարտավորությունները չի կատարում եւ ամեն կերպ ցանկանում է մինչեւ պայմանագրի ավարտը քաղաքապետարանից գումար ստանալ: