Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » Ոչ մի թաքուն բան չենք անելու, ինչ–որ որոշենք՝ կանենք. Շարմազանով

    Ոչ մի թաքուն բան չենք անելու, ինչ–որ որոշենք՝ կանենք. Շարմազանով

    Ոչ մի թաքուն բան չենք անելու, ինչ–որ որոշենք՝ կանենք. Շարմազանով
    Օգոստոս 8, 2018 14:15 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պատգամավորների միջնորդությունը։

    Ըստ դատախազության՝ նախաքննության այս փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը։ Այս որոշումը վրդովվեցրել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին։շ

    Նա NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց, թե տպավորություն է ստացել՝ ընտրովի արդարադատություն է իրականացվում։ Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցությունից միջնորդությանը միացել էր չորս տասնյակ պատգամավոր, ՀՅԴ–ից՝ երեքը, «Ծառուկյան» խմբակցությունից միայն Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը։

    «Քոչարյանի կալանքի դեպքով իմ մոտ հստակ կասկածներ կան, որ Հայաստանում գործում է ընտրովի դատավարություն։ Դատախազության մերժումը համոզիչ չէ։ Ինչ պիտի աներ Քոչարյանը, որ կալանքից դուրս լիներ, պետք է փախնե՞ր Հայաստանից, Քոչարյանը թուրքերից չի փախել, ձեզնից ո՞ւր պիտի փախներ։ Քոչարյանը փախնող լիներ, չէր գա։ Պատգամավորների 45 ստորագրությունը մերժելը, առանց հիմքի մերժելը ինձ համար զարմանալի եւ տարակուսելի է»,–ասաց ԱԺ փոխխոսնակը:

    Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

     

    Նման թեմաներ

    scroll to top