Ուրբաթ , 25 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    21°
    Home » Լուրեր » Ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք, որ գտնվում ենք շատ բարդ տարածաշրջանում. Փաշինյան

    Ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք, որ գտնվում ենք շատ բարդ տարածաշրջանում. Փաշինյան

    Ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք, որ գտնվում ենք շատ բարդ տարածաշրջանում. Փաշինյան
    Մայիս 15, 2018 22:09 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Մարտի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն եւ գերատեսչության աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանին:

    Շնորհակալություն հայտնելով նախկինում իրականացված աշխատանքների համար՝ վարչապետ Ն.Փաշինյանն իր խոսքում ընդգծեց նախարարության գործունեության հիմնական առաջնահերթ ուղղությունները՝ քաղաքացիական պաշտպանություն, հակակարկտային եւ սեյսմիկ պաշտպանության համակարգերի հզորացում:

    - Պետք է արձանագրել, որ վերջին տարիներին այս ոլորտում մեծ գործ է արվել, եւ հույս ունեմ, որ կառավարությունը եւ ես, որպես վարչապետ, մեզանից կախված ամեն ինչ կանենք արվածի շարունակականությունն ապահովելու համար: Մենք ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք, որ գտնվում ենք շատ բարդ տարածաշրջանում եւ, ըստ էության, հակամարտության մեջ գտնվող երկիր ենք, եւ քաղաքացիական պաշտպանության խնդիրները պետք է լինեն բարձր մակարդակում: Իմ սեղանին դրված առաջին խնդիրները կապված էին նաեւ արտակարգ իրավիճակների ոլորտի հետ, ինչը լուրջ ազդակ է: Այդ խնդիրների պատշաճ մակարդակով լուծելու համար մեծ դեր ունի նաեւ մարդկային գործոնը:

    ՀՀ ԱԻ նախարար Հ.Ռոստոմյանն իր խոսքում մասնավորապես ասաց.

    - Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ նման պատասխանատու պաշտոն վստահելու համար: Կարող եմ վստահեցնել, որ մենք ամեն ինչ անելու ենք հասարակության մեջ կուտակված դրական լիցքերը բազմապատկելու համար, որպեսզի մարդիկ ամեն վայրկյան իրենց մաշկի վրա զգան մեր անմիջական ու մարդկային վերաբերմունքը:

    Աշխատանքային օրվա ավարտին ՀՀ ԱԻ նախարար Հ.Ռոստոմյանն անցկացրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ տալով հանձնարարականներ եւ նախանշելով այն խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն:

    Նման թեմաներ

    scroll to top