Գլխավոր ժամանց Ոչ մի զուգարանի թուղթ, դարչին ցանել միայնակների վրա. տարօրինակ սովորություններ

Ոչ մի զուգարանի թուղթ, դարչին ցանել միայնակների վրա. տարօրինակ սովորություններ

11
0

Մենք բոլորս երբեմն մշակութային շոկ ենք ապրում: Օրինակ՝ Եգիպտոսում ճանապարհորդելիս ձեզ կարող է անսովոր  թվալ, որ հարսանիքից առաջ հարսի ընկերուհիները սովորություն ունեն կսմթել նրան ի նշան հաջողության:  Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում տարբեր երկրների զարմանահրաշ սովորույթներ:

Ոչ մի զուգարանի  թուղթ, Հնդկաստան

Բազմաթիվ ճանապարհորդներ կզարմանան՝ պարզելով, որ հնդկական զուգարաններում հաճախ զուգարանի  թուղթ չի  լինում: Համանման կարիքների համար օգտագործվում է զուգարանակոնքի կողքին դրված  ջրով փոքրիկ դույլը: Զուգարանի թղթի օգտագործումը համարվում է վատ գաղափար, քանի  որ կարող է խողովակները խցանել և ավելրդ ծախսերի պատճառ լինել:

15-tradiczij-raznyh-stran-kotorye-ostavlyayut-ves-mir-v-nedoumenii-1-600x345

Տաբու դեղին վարդերի վրա, Մեքսիկա

Վարդերը  բոլոր երկրներում հույզերն արտահայտելու լավագույն միջոցն են: Սակայն որոշ  երկրներում առանձնակի նշանակություն են տալիս դրանց գույնին: Մեքսիկայում ավելի  լավ է նախապատվությունը տալ դասական ալ կարմիր գույնին, այլ ոչ դեղինին, որ այստեղ կապում են մահվան հետ:

15-tradiczij-raznyh-stran-kotorye-ostavlyayut-ves-mir-v-nedoumenii-3-600x400

Հարսանիքից առաջ ափսեներ կոտրել, Գերմանիա

Գերմանական հարսանիքից մի  քանի շաբաթ առաջ անցկացվում է մի  ծես, որը հայտնի է որպես Պոլտերաբենդ: Զույգի հյուրերը իրենց հետ բերում են ամանեղեն, որը կոտրում են հարսնացուի ու փեսացուի  տանը: Դրանից հետո զույգը պետք է կարգի բերի, որը, ինչպես համարվում է, հաջողություն է բերում և նպաստում առաջիկա ամուսնությունում ներդաշնակ աշխատանքին:

15-tradiczij-raznyh-stran-kotorye-ostavlyayut-ves-mir-v-nedoumenii-12

Դարչին ցանել միայնակների վրա, Դանիա

16-րդ դարի  հին դանիական ավանդույթը նկատվում է  նաև այսօր: Եթե մարդը իր ծննդյան օրը մնում է մենակ, ընկերները նրա վրա դարչին են ցանում: Սա վերապրուկն է համեմունքների դանիացի առևտրականների, որոնք հաճախ մայրցամաք ճանապարհորդությունների պատճառով ամուսնության ժամանակ չունեին:

15-tradiczij-raznyh-stran-kotorye-ostavlyayut-ves-mir-v-nedoumenii-4-600x359

Գավաթները չեն չխկացնում, Հունգարիա

Իսկ, այ, Հունգարիա այցելելիս արժի նախօրոք իմանալ, որ այնտեղ բարերում ընդունված չէ բաժակներն իրար զարկել: Այս սովորույթը սկիզբ է առնում 1848 թ.,  երբ ավստրիացիները ջախջախեցին հունգար հեղափոխականներին և այդ իրադարձությունը նշեցին՝ գավաթները չխկացնելով: Ի հետևանք՝ հունգարները որոշեցին բոյկոտել այս սովորույթը:

15-tradiczij-raznyh-stran-kotorye-ostavlyayut-ves-mir-v-nedoumenii-6-600x840

Զվարճալի գլխարկներ չամուսնացածների  համար, Ֆրանսիա

Ֆրանսիայում նոյեմբերի 25-ին նշվում է Սուրբ Եկատերինայի տոնը, որը  համարվում է չամուսնացած կանանց երիտասարդ հովանավորը: Այդ օրը 25 տարեկան դարձած կանայք դնում են դեղին ու կանաչ գլխարկներ, որը խորհրդանշում է իմաստություն և հավատ: Այն դեպքում, երբ Սուրբ Եկատերինայի որոշ երկրպագուներ այդ տոնը նշում են շուտով ամուսնանալու հույսով, մյուս կանայք հպարտությամբ ընդգծում են իրենց անկախ  կարգավիճակը:

15-tradiczij-raznyh-stran-kotorye-ostavlyayut-ves-mir-v-nedoumenii-13

Հարսանիքից առաջ լաց լինել, Չինաստան

Այն դեպքում, երբ մյուս մշակույթներում հարսանիքը զուգորդվում է ուրախության և ժպիտների հետ, Չինաստանում հարսնացուն մինչև հարսանյաց արարողությունը մեկ ամիս անցկացնում է արցունքների մեջ: Նրա լացին միանում են նաև  մայրը և ընտանիքի մյուս անդամները՝ աղջկա ապագա ամուսնությունից ուրախություն արտահայտելու համար:

Չօգտագործել ձախ ձեռքը, Մերձավոր Արևելք

Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ձախ ձեռքով ինչ-որ մեկին ողջունելը կամ ուտելը համարվում է կոպիտ և հակասանիտարական: Ձախ ձեռքն օգտագործում են զուգարանից հետո լվացվելու համար, այն ընկալվում է որպես կեղտոտ և երբեք չի օգտագործվում սեղանի շուրջը կամ ողջունելու համար: 15-tradiczij-raznyh-stran-kotorye-ostavlyayut-ves-mir-v-nedoumenii-9-600x400