Կիրակի , 18 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Rain And Snow
    Home » editorial » Ոչ ոք չի կարող արգելել եկեղեցում վառել դրսից բերված մոմ. քահանա

    Ոչ ոք չի կարող արգելել եկեղեցում վառել դրսից բերված մոմ. քահանա

    Սեպտեմբեր 11, 2017 17:28 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    1457725_481687475280032_97266862_n-500x375

    Հայկական շատ եկեղեցիներում հավատացյալներին արգելում են վառել այլ տեղերից բերված մոմեր: Վերջերս մեզ ահազանգած քաղաքացիները նշում էին, որ ուխտ են արել և որոշել Երուսաղեմից մոմ բերել ու վառել Սևանավանքում, բայց այնտեղի աշխատողներն արգելել են:

    Araratnews.am-ի հետ զրույցում Տեր Եսայի քահանա Արթենյանը, անդրադառնալով կատարվածին, նշեց, որ եկեղեցիներում ոչ թե արգելվում է որևէ տեղից մոմ բերել, վառել, այլ միշտ խրախուսվել է, երբ մարդիկ եկեղեցուց են մոմը գնել. «Բայց եթե մարդը որևէ այլ տեղից մոմ է բերում, վառում, ոչ ոք նրա ձեռքը չի բռնի և չի արգելի»:

    Տեր հայրը նաև ընդգծեց, որ նման արգելք չի կարող լինել. «Պարզապես եկեղեցուց մոմ գնելու ամբողջ իմաստը և նպատակն այն է, որ դա փոքրիկ զոհաբերություն է եկեղեցու պայծառության համար: Եվ եթե մարդ դրսից է բերում մոմը, մի տեսակ այդ զոհաբերության հանգամանքն է մեջտեղից դուրս գալիս: Բայց երբեք էդպիսի կատեգորիկ մոտեցում չի եղել և չի կարող լինել, որ ուղղակի մարդուն արգելվի ուրիշ տեղից բերված մոմ վառել եկեղեցում»:

    Էմմա Հովսեփյան

    Նման թեմաներ

    scroll to top