Գլխավոր Լուրեր Ոչ թե քանդվելու են մանսարդները, այլև նորերի կառուցումն ենք թույլատրելու. Վիկտոր Մնացականյան

Ոչ թե քանդվելու են մանսարդները, այլև նորերի կառուցումն ենք թույլատրելու. Վիկտոր Մնացականյան

5
0

Այսօր «168 ժամ» թերթը, հղում անելով սեփական աղբյուրին,  գրել էր, թե. «Քաղաքապետարանի Իրավաբանական վարչությունում մասնագետները լծված են շինթույլտվությունների փաստաթղթերը ուսումնասիրելու գործին, իրավական հիմքեր են պատրաստվում՝ սկսելու մանսարդների քանդման աշխատանքները: Սա էլ պակաս աղմկահարույց որոշում չէ, ու որքան էլ դրանց կառուցման հիմքերը թղթաբանության մեջ իրավաբանորեն ամուր լինեն, ասում են, ինչ-ինչ դեպքերում, միևնույն է, քանդման որոշումն անխուսափելի է լինելու»:
ARARATnews.am-ը պարզաբանում ստանալու նպատակով զրուցեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ: Թաղապետը ոչ միայն հերքեց շրջանառվող լուրերը, այլև ասաց, որ ընդհակառակը՝ հեշտացվում է մանսարդների կառուցման գործընթացը. «Ոչ թե քանդվելու են հները, այլև նորերի կառուցումն ենք թույլատրելու, սակայն բոլորը նույն նախագծի, միանման, որպեսզի գեղեցկացնենք մեր Երևանը՝ Փարիզի, Վիեննայի օրինակով»,- ասաց նա:
Պարոն Մնացականյանը նաև ասաց, որ մանսարդները լինելու են թեթև կոնստրուկցիայով: