Չորեքշաբթի , 26 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ոչ թե փաստաթղթեր, այլ գործողություններ. Կոռուպցիայի դեմ պայքարի նոր նախագիծ է մշակվել. «Ժողովուրդ»

    Ոչ թե փաստաթղթեր, այլ գործողություններ. Կոռուպցիայի դեմ պայքարի նոր նախագիծ է մշակվել. «Ժողովուրդ»

    Ոչ թե փաստաթղթեր, այլ գործողություններ. Կոռուպցիայի դեմ պայքարի նոր նախագիծ է մշակվել. «Ժողովուրդ»
    Հունիս 11, 2019 10:07 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի վերջին` երրորդ հակակոռուպցիոն ռազմավարության գործողության ժամկետն ավարտվել է: Ինչպես հայտնի է, այն նախատեսված էր 2015-2018 թվականների համար:

    «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակը:

    Ի դեպ, նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություններն են կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը:

    Վերջին տարիներին ՀՀ-ում հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրերի պակաս չի եղել, բայց նախկին իշխանությունների օրոք կոռուպցիան աներևակայելի չափերի էր հասել, և այս ամենը բացահայտվեց թավշյա հեղափոխությունից հետո: Ասել է թե` կոռուպցիայի դեմ պայքարի համար ոչ թե փաստաթղթեր են անհրաժեշտ, այլ իշխանությունների քաղաքական կամքը»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top