Գլխավոր Լուրեր Ոչ թե խորթ մայր, այլ երկրորդ մայր

Ոչ թե խորթ մայր, այլ երկրորդ մայր

1
0

Սթիվ Ջոբսը փող չուներ, սակայն ուներ գաղափարներ, որոնք կյանքի էին կոչվում ավտոտնակում: Նրա հաջողության մեջ զգալի դեր է խաղացել երկու գործոն՝ հայ որդեգիր  մայրը և ԱՄՆ-ում բարենպաստ  մրցակցային միջավայրը: Այսպես է ամփոփել Apple-ի  հանգուցյալ հիմնադրի գլխապտույտ հաջողության գաղտնիքը ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Վիլյամ Կովաչիչը:

«Սթիվ Ջոբս. Ուլթեր Իսաակսոնի կենսագրությունը» գրքում պատմվում է, որ նրա մոր՝ Կարլայի ընտանիքը գաղթել էր Անատոլիայից 1915-ին: Ակնհայտ է, որ գյուտարարին  մեծացրած և դաստիարակած կինը միակ հայուհին չէր, որը հպարտանում էր նրա հաջողություններով: Կալիֆորնիայից հայերի մասնագիտական ընկերության  նախագահ Օրանժ Քաունտին Life News-ին պատմել էր, որ Սթիվ Ջոբսի մահը ԱՄՆ-ի յուրաքանչյուր հայի համար իրապես անձնական կորուստ էր: