Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    20°
    Home » Լուրեր » Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու հսկողությունը Հայաստանում

    Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու հսկողությունը Հայաստանում

    Մարտ 20, 2017 13:37 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    aroxch_nax_copy.thumb

    Մեկնարկեց ՀՀ առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ կազմակերպած «Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելումն ու հսկողությունը Հայաստանում» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցում են հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:

    ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու հսկողությանն ուղղված քայլերը:

    Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու հսկողության տեսանկյունից Հայաստանն ունի նկատելի լավ ցուցանիշներ, միևնույն ժամանակ՝ եվրոպական երկրների ցուցանիշներին հասնելու ճանապարհին բավական շատ են անելիքները:

    «Մենք նոր մոտեցումներ ու ծրագրեր պետք է սահմանենք՝ առավելագույն արդյունքների հասնելու համար»,- ընդգծեց առողջապահության նախարարի տեղակալը:

    Զեկույցով հանդես եկավ, ՈՎՀ և կյանքի ողջ ընթացքում առողջության ամրապնդման բաժնի տնօրեն, ԱՀԿ ԵՏԳ Գաուդեն Գալեան: Նա կարևորեց այս ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը, նշեց, որ բավականին առաջընթաց կա:

    Իր բացման խոսքում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը նշեց. «Սերտ միջոլորտային համագործակցությունը ՈՎՀ հսկողության ոլորտում շոշափելի արդյունքերի հասնելու լավագույն գրավականն է: Օրինակ, եթե ցանկանում ենք հաղթահարել Հայաստանում այնպիսի կարևոր ՈՎՀ ռիսկի գործոն, ինչպիսին է ծխախոտի օգտագործումը, բացի առողջապահության նախարարությունից պետք է սերտորեն աշխատենք նաև այլ կառավարական մարմինների, այդ թվում էկոնոմիկայի, ֆինանսների, կրթության նախարարությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ»:

    Միջազգային փորձագետները մասնակիցների ուշադրությանը ներկայացրեցին երկու ուղղորդող փաստաթուղթ` «ՈՎՀ ելքերի բարելավում. Հայաստանի առողջապահության համակարգի մարտահրավերները և հնարավորությունները» զեկույցը և ԱՀԿ-ի կողից մշակված համաճարակաբանական հսկողության աստիճանական մոտեցման մեթոդաբանությամբ (STEPS) 2016 թվականին Հայաստանում իրականացված հետազոտության նախնական արդյունքները, որոնց նպատակն է նպաստել Հայաստանում գերակա միջոցառումների իրականացմանը:

    Կլոր սեղանի շրջանակներում միջազգային փորձագետների կողմից կանցկացվեն նաև աշխատաժողովներ, որոնց նպատակն է օժանդակել մեկնարկող փաստաթղթում ներկայացված հիմնական միջոցառումների իրականացմանը և գնահատել երկրի առաջընթացը «Առողջություն 2020թ.» եվրոպական առողջապահական քաղաքականության, «ՈՎՀ մշտադիտարկման գլոբալ ծրագիր. 2025թ.» և «Կայուն զարգացման նպատակներ. 2030թ.» քաղաքականություններում սահմանված նպատակների իրականացման ուղղությամբ:

    Նման թեմաներ

    scroll to top