Գլխավոր Լուրեր Ողբերգական ավտովթար Արցախում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Ողբերգական ավտովթար Արցախում. կա 1 զոհ, 2 վիրավոր

3
0

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում, հայտնում է Shamshyan.com-ը:

Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Շուշիի վարչական տարածքում բախվել են Mitsubishi Pajero-ն և КамАЗ մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետանքով կա 1 զոհ, 2 վիրավոր: Այս պահին դեպքի վայր են ժամանում Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արցախի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: