Երկուշաբթի , 25 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.00   Վաճառք` 479.50   ՀՀ ԿԲ` 477.88   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 573.60   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 495.00   ՀՀ ԿԲ` 493.63   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 655.00   ՀՀ ԿԲ` 648.24   
  •  RUB   Առք` 8.20   Վաճառք` 8.38   ՀՀ ԿԲ` 8.31   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 192.31   
outputra5huxgif
Sunny
22°
Home » Լուրեր » Ողբերգական ավտովթար Սյունիքում. տղամարդու դին դուրս է բերվել ձորից. կան վիրավորներ

Ողբերգական ավտովթար Սյունիքում. տղամարդու դին դուրս է բերվել ձորից. կան վիրավորներ

Օգոստոս 7, 2017 10:28 Լուրեր, Հասարակություն A+ / A-

vtar-600x467

Օգոստոսի 7-ին, ժամը 02:09-ին ահազանգ է ստացվել, որ Քարահունջ-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մեքենան ընկել է ձորը, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «OPEL» մակնիշի 35 LC 899 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 30 մ սահել ձորը և կողաշրջվել:

Պատահարի արդյունքում տուժել են 1987 թ. ծնված Գ. Հ.-ը և 1981 թ. ծնված Գ. Վ.-ը: Փրկարարները վերջիններիս դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Նրանք հոսպիտալացվել են Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Գ.Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գ. Վ.-ինը՝ ծանր:

Փրկարարներն ուղևորի (տղամարդու անձը չի հաջողվել պարզել) դին դուրս են բերել ձորից և հանձնել Գորիսի ԲԿ աշխատակիցներին:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top