Ուրբաթ , 25 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    21°
    Home » Լուրեր » Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ

    Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ

    Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ
    Ապրիլ 14, 2018 10:54 Լուրեր A+ / A-

    Այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 08։10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Արսեն Մարտիրոսյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի 35 GZ 926 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ, 53-ամյա Մարտիկ Ղարիբյանի վարած ЗИЛ մակնիշի 11 ՕԼ 807 համարանիշի ավտոմեքենային։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

    Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ա. Մարտիրոսյանը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

    Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ի վարորդը մեքենան վարել է մեծ արագությամբ, հարվածի հետևանքով սպիդոմետրը արձանագրել է ժամում 140 կմ արագություն։ Ավտոմեքենաները քննիչի որոշմամբ տեղափոխվել են ոստիկանության Աբովյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

    Նման թեմաներ

    scroll to top