Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին

    Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին

    Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին
    Նոյեմբեր 8, 2018 12:55 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Նոյեմբերի 7-ին, ժամը 23:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

    Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ին «Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և գլորվել հարակից ձորը (մոտ 60 մ):

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Հ. Ս.-ի (ծնված 1968 թ.) դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top