Գլխավոր Լուրեր Ողբերգական ավտովթար Երևանում

Ողբերգական ավտովթար Երևանում

2
0

Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Volkswagen և Hovo մակնիշների ավտոմեքենաները։ Shamshyan.com–ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր` փետրվարի 1-ին, ժամը 18:00-ի սահմանում։

Volkswagen-ի վարորդը, որին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը: