Երեքշաբթի , 11 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Մամուլ
    Home » editorial » Ողբերգական ավտովթարից մահացած էդգարը դասընթացների էր գնում, որ բանակում ծառայեր որպես վարորդ

    Ողբերգական ավտովթարից մահացած էդգարը դասընթացների էր գնում, որ բանակում ծառայեր որպես վարորդ

    Ողբերգական ավտովթարից մահացած էդգարը դասընթացների էր գնում, որ բանակում ծառայեր որպես վարորդ
    Նոյեմբեր 7, 2018 22:58 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր ողբերգական ավտովթարից մահացած զինծառայողներից մեկը «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, շարքային Էդգար Հունանյանն է:

    Երևան Տոնավաճառ

    Նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ էր: Armtimes.com-ի հետ զրույցում նրա ընկերը՝ Հարութ Ավետիսյանը, նշեց, որ մի քանի ամսից Էդգարը զորացրվելու էր: Նա երկու քույր ուներ: «Էդգարը Հրազդանում հատուկ դասընթացների էր գնում, որպեսզի բանակում ծառայեր որպես վարորդ: Մայրը մարզպետարանում էր աշխատում, չգիտեմ՝ հիմա աշխատում է, թե՝ ոչ, իսկ հայրը նախկին ոստիկան է, հիմա չի աշխատում»,- պատմեց ընկերը:

    Ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում. N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը եւ ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ`Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը եւ Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:

    Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):


    Նման թեմաներ

    scroll to top