Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » editorial » Ողբերգական դեպք. Ավտոմեքենայում հայտնաբերվել են երիտասարդ տղայի ու աղջկա դիեր

    Ողբերգական դեպք. Ավտոմեքենայում հայտնաբերվել են երիտասարդ տղայի ու աղջկա դիեր

    Ողբերգական դեպք. Ավտոմեքենայում հայտնաբերվել են երիտասարդ տղայի ու աղջկա դիեր
    Փետրվար 9, 2018 22:55 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու 1 հասցեում գործող «Գարուն» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ դիեր կան:
    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մարտիրոսյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հակոբ Աղաբեկյանի գլխավորությամբ:
    Ոստիկաններն ու քննիչները ավտոտնակում հայտնաբերել են Volkswagen Vento մակնիշի 87 DM 087 համարանիշի ավտոմեքենա, որի հետևի նստատեղին հայտնաբերել են Գյումրի քաղաքի Շերբինայի փողոցի բնակիչ, 31-ամյա Դավիթ Մ.-ի և Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի բնակիչ, 28-ամյա Քրիստինե Շ.-ի դիերը:
    Տեղում դատաբժիշկը զննելով դիերը՝ նախնական եզրակացությամբ ոստիկաններին և քննչական բաժնին հայտնել է, որ դիակների վրա բռնության հետքեր չկան:
    Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք, հնարավոր է, մահացել են շմոլ գազից:

    Նման թեմաներ

    scroll to top