Գլխավոր Լուրեր Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 5 ամսական երեխա է մահացել. հայրը մեղադրում...

Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 5 ամսական երեխա է մահացել. հայրը մեղադրում է բժշկուհուն

19
0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Սարգիս Միքայելյանը և հայտնել, որ հունվարի 4-ին, ժամը 19։00-ի սահմաններում իր դուստրը՝ 5 ամսական Մարի Միքայելյանը, Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայրը երեխայի մահվան մեջ մեղադրում է նշված հիվանդանոցի բժիշկներից Հասմիկ Խաչատրյանին, ով, ըստ Ս. Միքայելյանի հայտարարության, կատարել է պարտականությունների թերի աշխատանք, ինչն էլ պատճառ է դարձել երեխայի մահվան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Կումայրիի բաժնում ստացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազության Շիրակի մարզի դատախազություն՝ ըստ ենթակայության ուղարկելու համար։

Մանամասները՝ ԱՅՍՏԵՂ: