Գլխավոր Լուրեր Ողբերգական պատահար Իջևան-Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհին

Ողբերգական պատահար Իջևան-Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհին

6
0

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 10-ին` ժամը 23.25-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Մարտի 11-ին`ժամը 06.40-ի սահմաններում, վարորդը՝ 1990 թ. ծնված Տիգրան Օրդինյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: