Գլխավոր Լուրեր Ողբերգական վրաերթ Դարակերտում

Ողբերգական վրաերթ Դարակերտում

14
0

Արարատի մարզում այսօր՝ փետրվարի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 19:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 XS 570 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դարակերտ գյուղի գլխավոր ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Ըստ աղբյուրի՝ մահացածի հարազատները փորձել ենն ավտոմեքենան հրկիզել, բայց ոստիկաններն ու քննիչները կարողացել բանակցելով կանխել դա։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: