Գլխավոր Լուրեր Ողբերգական վթար Արմավիրի ճանապարհին․ կա երկու զոհ (լուսանկարներ)

Ողբերգական վթար Արմավիրի ճանապարհին․ կա երկու զոհ (լուսանկարներ)

5
0

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր՝ մայիսի 5-ին խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Արմավիր – Երեւան ավտոճանապարհին։ Նախնական տեղեկությունների համաձայն Օպել մակնիշի ավտոմեքենան բախվել է Զիլ մակնիշի ավտոմեքենային, որը բարձված է եղել գազաբալոններով։ Վթարի հետեւանքով երկու մեքենաները վերածվել են մետաղի կույտի։ Նախնական տեղեկությունների համաձայն կա երկու զոհ։

Երկու մեքենաների բախման հետեւանքով վնասվել էր նաեւ HouseNet կազմակերպության սյունը: Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը մեքենայի գազաբալոնը  անջատելու եւ հնարավոր այլ դժբախտ պատահարներից խուսափելու գործում օգնել են կազմակերպության աշխատակիցները։ Դեպքի վայրում աշխատել են շտապօգնության, փրկարար ծառայության, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դեպքի վայրից լուսանկարներ եւ տեսանյութ, տեղեկացնելով, որ տեսանյութում առկա են մոխրացած մարմնի հետքեր։