Ուրբաթ , 27 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    15°
    Home » editorial » Ողբերգական վթար. երիտասարդ ամուսինները տեղում մահացել են (ֆոտո)

    Ողբերգական վթար. երիտասարդ ամուսինները տեղում մահացել են (ֆոտո)

    Ողբերգական վթար. երիտասարդ ամուսինները տեղում մահացել են (ֆոտո)
    Հունվար 2, 2018 11:35 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 1-ին, ժամը 18:45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի մոտակայքում  տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 16-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի 34 ND 217 համարանիշի (վարորդ՝ 26-ամյա  Սեյրան Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշներին եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհի՝ 18-ամյա Լ. Մ.-ն տեղում մահացել են:

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդի եւ ուղեւորի դիերը, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

    Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածներն ամուսիններ են։

    Նման թեմաներ

    scroll to top