Գլխավոր Լուրեր Ողբերգական վթար Սյունիքում. կա 1 զոհ

Ողբերգական վթար Սյունիքում. կա 1 զոհ

2
0

Մայիսի 26-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում անհայտ մակնիշի 35 ZT 335 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 208-րդ կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ դեպքի վայրում հավաքվածների ասելով՝ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Մահացածին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները և սահմանազատել են տարածքը:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները, փաստի առթիվ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: