Չորեքշաբթի , 24 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ողբերգական վթարի զոհերի թիվը հասավ 7-ի

    Ողբերգական վթարի զոհերի թիվը հասավ 7-ի

    Ողբերգական վթարի զոհերի թիվը հասավ 7-ի
    Հուլիս 11, 2019 10:53 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է:

    Շնչառական խնդիրների վերացման և վերջույթները փրկելու նպատակով վերջինս վիրահատվել էր և, բժիշկների խոսքով,  վիրահատությունը հաջող էր անցել:

    Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են, «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ:

    Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով. վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


    Նման թեմաներ

    scroll to top