Գլխավոր Լուրեր Ողջունում ենք Ձեր վճռականությունը կոռուպցիայի դեմ պայքարում

Ողջունում ենք Ձեր վճռականությունը կոռուպցիայի դեմ պայքարում

2
0

Ես հիանում եմ ձեր երկրին տնտեսական զարգացում ապահովելու Ձեր վճռականությամբ, այս մասին հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարություններ անելիս։

«Վստահ եմ, որ Դուք քայլեր եք ձեռնարկելու՝ ապահովելու ժողովրդավարության ամրապնդումը և ժողովրդի բարեկեցությունը Հայաստանում։ ԵՄ-ի հետ ընդլայնված և համապարփակ համաձայնագրի շրջանակներում մտադիր ենք օգնել Հայաստանի ժողովրդին»,- ասաց Տուսկը։

Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով՝ ԵՄ-ից ակնկալում են տեսնել ներքին բարեփոխումների իրականացման ուղղությամբ Հայաստանի ջանքերը․ «Մենք պատրաստ ենք տեխնիկական և ֆինանսական աջակցություն տրամադրել դրա համար։ Ողջունում ենք նաև Ձեր վճռականությունը կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև օրենքի գերիշխանություն սահմանելու հարցում»։