Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Clear
    21°
    Home » Լուրեր » Որ դեպքերում ընտանիքի միակ արու զավակը կազատվի պարտադիր զինծառայությունից

    Որ դեպքերում ընտանիքի միակ արու զավակը կազատվի պարտադիր զինծառայությունից

    Որ դեպքերում ընտանիքի միակ արու զավակը կազատվի պարտադիր զինծառայությունից
    Հուլիս 12, 2018 13:03 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 78 կողմ, 1 դեմ ձայնով ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, համաձայն որի՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից կազատվեն քաղաքացիները, ովքեր ընտանիքի միակ արու զավակն են և ունեն ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում, այլ զորքերում, ՀՀ միջազգային պայմանագրերով Հայաստանում տեղակայված օտարերկրյա պետությունների զիվորական ստորաբաժանումններում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող, եղբայր կամ քույր:

    Օրենքով նախատեսվում է նաև մեկ անգամ տարկետում ստանալու իրավունք վերապահել այն անձանց, ովքեր մինչև 19 տարեկան դառնալը  ստացել են օրենքով սահմանված տարկետում՝ հանրակրթական կամ առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորելու համար, սակայն նշված տարիքը լրանալու օրվա դրությամբ դեռևս չեն ավարտել ուսումնառությունը:

    scroll to top