Գլխավոր Լուրեր Որ Սերժ Սարգսյանը ասուլիս ա տալու, էդ շատ լավ ա․ հույս ունեմ՝...

Որ Սերժ Սարգսյանը ասուլիս ա տալու, էդ շատ լավ ա․ հույս ունեմ՝ էնտեղ կհնչի հետևյալ հարցը․ վարչապետ

3
0

Իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց «Միմինո» ֆիլմից հայտնի արտահայտությունը՝ «такие вопросы задаешь, неудобно отвечать»` ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանին կհաջողվի՞ իր շուրջ հանրությանը համախմբել:

«Էդ որ Սերժ Սարգսյանը ասուլիս ա տալու, էդ շատ լավ ա, և ես հույս ունեմ, որ էնտեղ կհնչի հետևյալ հարցը՝ պարո՛ն Սարգսյան, էդ ինչպե՞ս էր, որ ՀՀ բանակի զինվորը մայկա-տրուսիկ չուներ, իսկ ձեր ընտանիքի անդամները միլիոնատերեր էին: Այս հարցին երբ կպատասխանի Սերժ Սարգսյանը, ես ձեր հարցին կպատասխանեմ»,- ասաց Ն.Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Սարգսյանը դեռ շատ հարցերի պետք է պատասխանի, իսկ մի շարք հարցերի ուղղակի չի կարող պատասխանել. «Էդ հարցին ոչ միայն Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի, այլ նաև Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխանի և ՀՀ այլ միլիոնատեր պաշտոնյաներ»:

Նա հավելեց, որ եթե պարզվի, որ իր վարչապետության ընթացքում իր ընտանիքի անդամներից մեկը միլիոնատեր է դարձել, հաջորդ օրը ինքը պետք է բանտում հայտնվի: