Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Rain
    15°
    Home » Բլոգ » «Որեւէ մեկը իրավունք չունի ԱԺ խորհրդին «իր մոտ կանչել»

    «Որեւէ մեկը իրավունք չունի ԱԺ խորհրդին «իր մոտ կանչել»

    «Որեւէ մեկը իրավունք չունի ԱԺ խորհրդին «իր մոտ կանչել»
    Հունվար 9, 2018 17:18 Բլոգ, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրություն է ուղարկել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ խորհրդի մյուս անդամներին, որտեղ կոչ է անում չմասնակցել ՀՀ նախագահի նստավայրում կայանալիք խորհրդակցությանը։

    Նա այս առնչությամբ, Facebook-ի իր էջում գրել է.

    «Քիչ առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին եւ ԱԺ խորհրդի մյուս անդամներին ուղարկեցի հետեւյալ գրությունը․

    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին,

    ՀՀ Ազգային ժողովի խորհրդի անդամներին.

    Հարգելի պարոն Բաբլոյան.

    Ազգային ժողովի խորհրդի հարգելի անդամներ.

    ԱԺ աշխատակազմից տեղեկացա, որ ս/թ հունվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հրավիրված է ՀՀ նախագահի նստավայր՝ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության։

    Ազգային ժողովի խորհուրդը մի մարմին է, որին անդամակցում են Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահները, երեք խմբակցությունների ղեկավարները, մեկ խմբակցության քարտուղար, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները՝ փաստացի Ազգային ժողովի ղեկավար կազմը։

    Կարծում եմ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցման տարի հայտարարված 2018 թվականը այդ հայտարարության ոգուն եւ տրամաբանությանը հակասող հավաքով սկսելը կասկածի տակ է դնում կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առանց այն էլ կասկածելի գործընթացը։

    Որեւէ մեկը իրավունք չունի եւ չպետք է հնարավորություն ունենա Ազգային ժողովի խորհրդին «իր մոտ կանչել» եւ նման գործելակերպը վիրավորական եմ համարում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի համար։

    Ելնելով վերը նշվածից՝ բոլորիդ կոչ եմ անում չմասնակցել վերը նշված խորհրդակցությանը։ Եթե կա ԱԺ խորհրդի հետ որեւէ հարց քննարկելու անհրաժեշտություն, Սերժ Սարգսյանը ի՛նքը պետք է ԱԺ խորհրդին հարմար ժամանակ ներկայանա Ազգային ժողով։

    Կանխավ շնորհակալություն»:

    Նման թեմաներ

    scroll to top