Երկուշաբթի , 29 Մայիս 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.77   
  •  EUR   Առք` 533.00   Վաճառք` 543.00   ՀՀ ԿԲ` 540.26   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 500.00   ՀՀ ԿԲ` 496.36   
  •  GBP   Առք` 608.00   Վաճառք` 626.00   ՀՀ ԿԲ` 619.89   
  •  RUB   Առք` 8.43   Վաճառք` 8.60   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 207.00   ՀՀ ԿԲ` 199.51   
outputra5huxgif
Partly Cloudy
23°
Home » Լուրեր » Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունի

Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունի

Ապրիլ 21, 2017 14:37 Լուրեր, Քաղաքական A+ / A-

1492769564-287

Yerevan.Today-ի հարցերին պատասխանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

-Պարոն Սողոմոնյան, ընտրություններին հաջորդած այս շաբաթներին նախագահ Քոչարյանի հետ կապված մամուլում տարատեսակ տեղեկություններ են տարածվում: Մասնավորապես, նրա՝ արդյունքներով հիասթափության մասին, միևնույն ժամանակ՝ ինչ-որ ակտիվ գործողությունների, հանդիպումների մասին, քաղաքականության մեջ լինել-չլինելու հետ կապված և այլն: Խնդրում ենք պարզաբանել այս հարցերը:

Սկսենք առաջինից. 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակնկալիքները իրականացե՞լ են, թե՞ ոչ:

-Եվ նախընտրական շրջանում, և դրանից շատ ավելի վաղ բազմիցս հայտարարել եմ, որ նախագահ Քոչարյանն արդի քաղաքական գործընթացներին որևէ կերպ չի մասնակցում: Կարծում եմ, այսքանը պետք է որ բավարար լիներ մնացած հարցերը հանելու համար: Բայց քանի որ դրանք տարօրինակ կերպով կրկին առաջ են եկել, ապա ևս մեկ՝ վերջին անգամ, ակնհայտ ճշմարտություններ արձանագրեմ. անցած ընտրություններին մենք ոչ կուսակցություն կամ դաշինք ունեինք առաջադրած, ոչ առանձին թեկնածուներ էինք առաջադրել տարբեր կուսակցություններից, ոչ էլ քաղաքական ակնկալիքներ ունեինք այդ ընտրություններից ընդհանրապես: Սա է ճշմարտությունը, և առաջին անգամը չէ, որ այն կրկնում եմ: Եթե այսքանից հետո էլի կգտնվեն մարդիկ, ովքեր հակառակը կպնդեն՝ ի՞նչ ասեմ, այլևս ոչնչով օգնել չեմ կարող: Թող դիմեն հոգեբանների օգնությանը:

-Հետևաբար, նախագահ Քոչարյանի քաղաքական պլանների ձախողման կամ փոփոխման մասին խոսք լինել չի՞ կարող:

-Բնականաբար: Ի դեպ, եթե վերհիշեք ու դասակարգեք անցած 8-9 տարիների ընթացքում առանձին կոնկրետ ԶԼՄ-ներում Ռոբերտ Քոչարյանին վերաբերող «լուրերը», վերլուծություններն ու ասեկոսեները (իսկ դրանք իրարից հաճախ չեն էլ տարբերվում), ու համադրեք իրական փաստերի հետ, կտեսնեք, որ նրա՝ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ աղմուկն ամեն հերթական անգամ բացառապես արհեստական է ստեղծվել: Նախ՝ օդից հորինվել է իր՝ քաղաքականություն վերադառնալու և իշխանության գալու մասին որոշակի մտադրությունը, կատաղի ու հերոսական «պայքար» է սկսվել դրա դեմ և, վերջապես, հայտարարվել է «հաղթանակի» ու Քոչարյանի «քաղաքական պլանների տապալման» մասին: Ու այսպես՝ տարիներ շարունակ: Այս անգամ էլ ամեն ինչ արվել է նույն, պետք է ասել՝ բավականին պրիմիտիվ հնարքի շրջանակներում:

-Ինչպե՞ս է նախագահ Քոչարյանը գնահատում անցած խորհրդարանական ընտությունների արդյունքները, դրանց որակը: Գուցե հանդե՞ս գա առանձին հարցազրույցով կամ հայտարարությամբ այդ թեմայի առնչությամբ:

-Վստահ եմ՝ հիշում եք Ռոբերտ Քոչարյանի՝ նախընտրական շրջանում արված հայտարարությունը:

-Քսակների կռվի, ձայների աճուրդի և այլնի մասին:

-Այո, հենց դա ի նկատի ունեմ: Մի պահ պատկերացրեք, որ Ռոբերտ Քոչարյանն այդպիսի բովանդակությամբ հայտարարություն չի արել: Խոսեք մարդկանց հետ, կարդացեք հետընտրական օրերի մամուլը, ծանոթացեք ամենատարբեր ԶԼՄ-ներում ընտրական գործընթացներին վերաբերող նյութերին, ինչպես նաև՝ վերջին օրերի հայտնի ձայնագրություններից մեկին և հաստատ կգաք հետևյալ երկու եզրակացությունների. նախ, տեղի է ունեցել քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Երկրորդը՝ ձայների համահայաստանյան աճուրդ է անցկացվել: Հիմա ի՞նչ հայտարարություն եք ակնկալում Քոչարյանից: Ցավոք, նրա կանխատեսումներն իրականություն դարձան: Այստեղ ուզում եմ հատուկ շեշտել՝ դրանք օդից վերցրած գուշակություններ չէին: Քաղաքական ապատիայի մթնոլորտում և այսպիսի ընտրական օրենսգրքի գործողության պարագայում այլ կերպ լինել պարզապես չէր կարող:

-Համապատասխանո՞ւմ են արդյոք իրականությանը այն լուրերը, թե ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ ակտիվ հանդիպումների մեջ է: Այս օրերին մամուլը գրեց նաև այն մասին, թե նախագահ Քոչարյանը հանդիպել է Իշխան Զաքարյանի հետ: Ո՞րն է եղել հանդիպման թեման ու պատճառը:

-Անցած ամսվա ընթացքում երկրորդ նախագահի օրակարգի մեջ ես որևէ հատուկ ակտիվություն չեմ տեսել, արտառոց հանդիպումներ՝ ևս: Ապրել և աշխատել է առօրեական ռեժիմով: Ինչ վերաբերում է պարոն Զաքարյանին, ապա նրանց հանդիպումները պարբերական բնույթ են կրում ու մեզ համար հատուկ իրադարձություն չեն: Եվ ես ամեն հերթական անգամ չեմ հետաքրքրվում, թե ինչ են խոսել: Ի դեպ, որ խոսք է գնում՝ ասեմ. արտառոց են ոչ թե նման հանդիպումները, այլ դրանց բացակայությունը, հատկապես այն պարագայում, երբ մարդը որպես պաշտոնյա կայացել է հենց նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին:

-Պարոն Սողոմոնյան, կարո՞ղ ենք, այնումենայնիվ, արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը այլևս չի զբաղվելու քաղաքականությամբ:

-Ինքը մի առիթով պատասխանել է այդ հացին, ասելով՝ երբեք մի ասա երբեք: Իրեն լավ ճանաչելով՝ համոզված եմ, որ առնվազն չի դադարելու արձագանքել Հայաստանի և Արցախի առաջ ծառացած ամենաբարդ խնդիրներին՝ հայտնելով իր տեսակետները հանրությանը:

Բայց այստեղ մի կարևոր բան կուզեի ասել, առանց որի պատասխաններս մի տեսակ կիսատ կստացվեն: Կարծում եմ՝ ձեզ հետաքրքիր կլինի իմանալ: Անցած 9 տարիների ընթացքում որևէ մեկ անգամ չեմ լսել Քոչարյանից թե՝ գիտե՞ս, մտադիր եմ վերադառնալ մեծ քաղաքականություն: Կամ՝ կուզենայի վերադառնալ, մտածում եմ այդ ուղղությամբ, ուզում եմ առաջադրվել և այլն:

Շարունակությունը՝  Yerevan.Today

122488199673267500288781848048447njpg
scroll to top