Գլխավոր Լուրեր Որքա՞ն է կազմում դատավորների միջին աշխատավարձը

Որքա՞ն է կազմում դատավորների միջին աշխատավարձը

2
0

Դատավորների միջին աշխատավարձի համար կիրառվում է 10-11, 5 գործակից, իսկ բազային աշխատավարձը 66 140 դրամ է եղել: Այս մասին Ազգային ժողովում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով դատական համակարգի աշխատողների, մասնավորապես, դատավորների աշխատավարձի չափին:

Ըստ Ջանջուղազյանի՝ դատավորների միջին աշխատավարձը տատանվում է 660-760 հազար դրամի շրջանակներում:

Ի պատասխան Արտակ Մանուկյանն ասաց, որ ինքը 10 ընտրանքային դատավորների 2018-ի հայտարարագրած միայն դրամական միջոցներն է ուսումնասիրել եւ պարզել, որ 10 դատավորների հայտարարագրած դրամական միջոցները կազմել են մոտ 1,1 մլրդ դրամ:

Նա ընդգծեց, որ ըստ այդմ ստացվում է, որ մեկ դատավորի միջին աշխատավարձը 100 մլն դրամ գումար է կազմում։