Գլխավոր Արցախ Որքա՞ն կնվազի Արցախում ռոումինգի սակագինը. ՀԿԾՀ նախագահը մանրամասնում է

Որքա՞ն կնվազի Արցախում ռոումինգի սակագինը. ՀԿԾՀ նախագահը մանրամասնում է

9
0

Արցախում եւ Հայաստանում օպերատորների մատուցած ռոումինգի ծառայությունների սակագների նվազեցման նպատակը լ մեկ միասնական գների հասնելն է: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողներին  ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ «Օգոստոսի 1-ից ունեք փաստացի իջեցում «Բիլայնի» եւ «Յուքոմի» մասով, գները հավասարեցվեցին «ՄՏՍ»–ին, այսինքն՝ 45 դրամ ելքային եւ մուտքային զանգերը համապատասխանաբար նվազեցվեցին մինչեւ 38 եւ 25 դրամ, արդեն ունենք պայմանավորվածություն, որ 2020 թվականի հունվարի 1-ից սակագների պարբերաբար նվազեցում է լինելու»,– մանրամասնեց ՀԾԿՀ նախագահը:

Ինչու մինչ այս  գների նվազեցման հարց չի եղել: Գարեգին Բաղրամյանը հստակ պատասխան չտվեց: