Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Որքան գումար են ծախսել քաղաքական ուժերը քարոզարշավին

    Որքան գումար են ծախսել քաղաքական ուժերը քարոզարշավին

    Որքան գումար են ծախսել քաղաքական ուժերը քարոզարշավին
    Դեկտեմբեր 7, 2018 17:01 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին  ամենաշատ գումար ծախսել է ՀՀԿ-ը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի հրապարակված տվյալների՝ դեկտեմբերի 5-ի դրությամբ ՀՀԿ-ի նախընտրական հիմնադրամում եղել է 124 մլն, որից 114 մլն 169 հազար դրամը ծախսվել է։

    Երևան Տոնավաճառ

    «Իմ քայլը» դաշինքի հիմնադրամում ավելի շատ գումար է մուտք եղել՝ 136 մլն 259 հազար դրամ, սակայն դեռևս ծախսվել է միայն 94.2 մլնը:

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ծախսել է 70.4 մլն,  ՀՅԴ-ն՝ 29 մլն, «Լուսավոր Հայաստանը»՝ գրեթե 17.2 մլն, «Սասնա ծռերը»՝ 9.5 մլն,  ՄԵՆՔ դաշինքը՝ 8.7 մլն,  ՕԵԿ-ը՝ 6.7 մլնՙ Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 3.1 մլնՙ  Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունը՝ 1.5 մլն  և Ազգային առաջընթացը՝ 489.4 հազար դրամ։

    Նման թեմաներ

    scroll to top