Հինգշաբթի , 13 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Որքան գումար կհատկացվի ԱԺ արտահերթ ընտրությունների համար

    Որքան գումար կհատկացվի ԱԺ արտահերթ ընտրությունների համար

    Որքան գումար կհատկացվի ԱԺ արտահերթ ընտրությունների համար
    Նոյեմբեր 8, 2018 11:43 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Կառավարության այսօրվա նիստում, որը վարում է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, որոշում կայացվեց միջոցներ հատկացնել արտահերթ ընտրությունների նախապատրաստման համար:

    Երևան Տոնավաճառ

    Հիշեցնենք, որ  Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատանքային այցով մեկնել է Աստանա՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

    Զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց. «2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով առաջարկվում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, արդարադատության նախարարությանը և ոստիկանությանը տրամադրել համապատասխան քանակի միջոցներ և կատարել փոփոխություններ կառավարության 2017 թ. դեկտեմբերի 28-ի № 1717-ն որոշման մեջ»:

    Զեյնալյանը նշեց, որ այդ նպատակով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 2 մլդ  707 մլն 144 հազար 200 դրամ, արդարադատության նախարարությանը՝ 10 մլն դրամ Ընտրական օրենսգրքի 10 հազար օրինակ տպագրելու համար,  իսկ ոստիկանությանը՝ 234 մլն 224 հազար 800 դրամ:

    Կառավարությունը որոշումն ընդունեց միաձայն:


    Նման թեմաներ

    scroll to top