Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Որն է երեխաներին պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստելու պատճառը

    Որն է երեխաներին պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստելու պատճառը

    Որն է երեխաներին պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստելու պատճառը
    Հունիս 11, 2019 15:48 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Araratnews.am-ը մեր համաքաղաքացիներից զանգեր է ստացել, ովքեր նշել են, որ հարևան երկրներում պոլիոմիելիտի համաճարակի պատճառով երեխաներին պոլիկլինիկաներից կանչում են պոլիոմիելիտի լրացուցիչ պատվաստում ստանալու համար։

    Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ լուրերը սխալ են, հարևան երկրներում պոլիոմիելիտի համաճարակ չկա․ «Պարզապես Իրանում՝ Պակիստանի հետ սահմանին, շրջակա միջավայրում հայտնաբերվել են պոլիոմիելիտի վիրուսներ, որոնք իրանցիների հոսքի հետ կարող են մուտք գործել Հայաստան։ Հաշվի առնենք, որ վիրուսը կարող է կրել նաև առողջ մարդը։ Սակայն այդ երկրում համաճարակ չկա»,- շեշտեց նա։

    Սահակյանի խոսքով՝ երեխաները վիրուսների հանդեպ ավելի ընկալունակ են, դրա համար որոշվել է նրանց լրացուցիչ պատվաստել պոլիոմիելիտի դեմ։

    «Բայց Հայաստանն ազատ է պոլիոմիելիտից, քանի որ 1995 թվականից հետո մեզ մոտ պոլիոմիելիտի դեպք այլևս չի գրանցվել»,- հավաստեց նա:


    scroll to top