Գլխավոր Լուրեր Վորոնեժում այրել են Հայաստանից տարված «վտանգավոր» ծաղիկները

Վորոնեժում այրել են Հայաստանից տարված «վտանգավոր» ծաղիկները

1
0

Վորոնեժի օդանավակայանում բացահայտվել է Հայաստանից «վտանգավոր» ծաղիկների խմբաքանակի ներմուծման փորձ: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ծաղիկները չեն ունեցել անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք ապացուցում են դրանց անվտանգ լինելը:

 «Հայաստանից ժամանած ուղևորներից մեկի ուղեբեռում և ձեռքի պայուսակում գտել են ծաղիկների խմբաքանակ: Պարզվել է, որ տղամարդը չի ունեցել համապատասխան վկայականներ՝ տեղափոխվող 3560 բույսերից 500-ի համար»,- տեղեկացնում է «Ռոսսելխոզնադզորի»՝ Վորոնեժի և Լիպեցկի շրջանի վարչության լրատվական ծառայությունը:

Վկայական չունեցող ապրանքի մի մասն առգրավվել է և հետագայում այրվել: