Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    21°
    Home » Լուրեր » Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

    Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

    Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
    Դեկտեմբեր 7, 2017 18:48 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ ձյուն է տեղում: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

    Մերկասառույցի և առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

     

     

    Նման թեմաներ

    scroll to top