Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Որոշ ԲԿ-ներ արագ զրկվեցին հարյուրավոր միլիոն դրամներից

    Որոշ ԲԿ-ներ արագ զրկվեցին հարյուրավոր միլիոն դրամներից

    Որոշ ԲԿ-ներ արագ զրկվեցին հարյուրավոր միլիոն դրամներից
    Հունիս 20, 2019 13:15 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այս բյուջեն մենք չէինք կազմել, բայց ժառանգել էինք: Այս մասին խորհրդարանում, ներկայացնելով 2018թ. բյուջեի կատարողականը, նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

    Նախարարը նշեց, որ կխոսի ոչ թե թվերից, այլ քաղաքականությունից։

    «Մեր ոլորտում ի՞նչ էր տեղի ունեցել. նախորդ կառավարությունը, չկարևորելով առողջապահությունը, իջեցրել էր 2018 թ. առողջապահության բյուջեն՝ 2017-ի համեմատ: Ի տարբերություն նախորդ կառավարության, մեր կառավարության օրոք առողջապահության բյուջեն աննախադեպ աճ է արձանագրել»,- ասաց նա:

    Թորոսյանի խոսքով, նախորդ տարիներին այդ՝ առանց այն էլ քիչ բյուջեն բաշխվում էր տարբեր անձնական պայմանավորվածությունների հիման վրա և շատ անհամաչափ:

    «Իմ առաջին քայլերից եղավ այդ՝ ակնհայտ անիմաստ բաշխումները արագ փոխել, որի արդյունքում որոշ բժշկական կենտրոններ շատ արագ զրկվեցին հարյուրավոր միլիոն դրամներից, որոնք հիմնականում նկարվում էին: Տարվա վերջում այդ գումարները պարզապես փոշիացվում էին»,- նշեց նախարարը:


    Նման թեմաներ

    scroll to top