Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Որոշ կենսաթոշակառուների մուտքը պետական մշակութային հաստատություններ՝ անվճար

    Որոշ կենսաթոշակառուների մուտքը պետական մշակութային հաստատություններ՝ անվճար

    Որոշ կենսաթոշակառուների մուտքը պետական մշակութային հաստատություններ՝ անվճար
    Նոյեմբեր 9, 2018 13:33 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանում կենսաթոշակառուներն ամեն ամիս հնարավորություն կունենան անվճար այցելելու պետական մշակութային հաստատություններ՝ թատրոն կամ համերգասրահ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը համատեղ ծրագիր ներկայացրեցին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:

    Լիլիթ Մակունցը նշեց, որ մեկնարկ են տալիս մի կարևոր նախագծի, որով հատուկ ուշադրության են արժանացնում թոշակառուներին: Նրա խոսքով՝ տարեկան 2000 կենսաթոշակառու հնարավորություն կունենա օգտվելու այս ծրագրից: Իսկ ծրագրին կենսաթոշակառուները կարող են մասնակցել նոյեմբերի 10-ից:

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ տոմսերը հավասարապես բաշխվելու են. «Մշակութային միջոցառման մասին կենսաթոշակառուն կիմանա երեք օր առաջ` զանգով: Մեր նախարարության առաջնահերթություններից մեկը ներառականության ապահովումն է: Մենք փորձում ենք ամեն ինչ անել մեր կենսաթոշակառուների կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար»:


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top