Երեքշաբթի , 28 Մարտ 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 484.04   
  •  EUR   Առք` 520.00   Վաճառք` 530.00   ՀՀ ԿԲ` 523.10   
  •  CHF   Առք` 465.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 488.58   
  •  GBP   Առք` 597.00   Վաճառք` 616.00   ՀՀ ԿԲ` 604.61   
  •  RUB   Առք` 8.43   Վաճառք` 8.63   ՀՀ ԿԲ` 8.44   
  •  GEL   Առք` 185.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 197.97   
outputra5huxgif
Mostly Cloudy
Home » Լուրեր » Որոշ քաղաքական ուժեր փորձում են մարդկային ողբերգության վրա իրենց ձեռքերը տաքացնել. Շարմազանով

Որոշ քաղաքական ուժեր փորձում են մարդկային ողբերգության վրա իրենց ձեռքերը տաքացնել. Շարմազանով

Մարտ 20, 2017 17:59 Լուրեր, Քաղաքական A+ / A-

13453_8182

Ինձ համար հասկանալի և ընդունելի չէ, երբ որոշ մարդիկ կամ քաղաքական ուժեր փորձում են մարդկային ողբերգության վրա իրենց ձեռքերը տաքացնել և կրակի վրա յուղ են լցնում: Այս մասին azatutyun.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Հաց Բերողի դեպքի մասին խոսակցություններին:

«Խոսքս ժողովրդին չի  վերաբերում, քաղաքացիներին ու քաղաքացիական ակտիվիստներին կամ Արթուր Սարգսյանի բարեկամներին, այլ այն հատուկենտ քաղաքական գործիչներին, ովքեր փորձում են այս մարդկային ողբերությունից դիվիդենտներ շահել: Եվ, դժբախտաբար, ինձ արձագանքում են այն մարդիկ, ում իմ խոսքն ուղղված չի եղել, ում ուղղված է  եղել, նրանք խորամանկաբար լռում են»,- ասաց Շարմազանովը:

Հարցին՝ Արթուր Սարգսյանի մահը իշխանությա՞ն խղճին է, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել: Ի՞նչ է նշանակում՝ իշխանության խղճին»:

Իսկ իշխանությունը, նրա խոսքով՝ պատասխանատու է երկրում տեղի ունեցած ցանկացած երևույթի համար. «Իշխանությունը մեղավորություն ունի՞, թե՞ ոչ՝ կպարզի հետաքննությունը: Իսկ բոլոր երևույթների համար՝ բացասական և դրական, ցանկացած երկրում իշխանությունը  կրում  է պատասխանատվություն, բայց «պատասխանատու»-ն ու «մեղավոր»-ը տարբեր հասկացություններ են»:

 

 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top