Ուրբաթ , 15 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.00   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 482.74   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 570.65   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 488.60   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 649.33   
  •  RUB   Առք` 8.13   Վաճառք` 8.30   ՀՀ ԿԲ` 8.24   
  •  GEL   Առք` 177.00   Վաճառք` 197.00   ՀՀ ԿԲ` 188.57   
outputra5huxgif
Mostly Sunny
Home » Բժիշկ » Որոշ մարդկանց պետք է սենսացիաներ անել. Էդվարդ Նալբանդյան

Որոշ մարդկանց պետք է սենսացիաներ անել. Էդվարդ Նալբանդյան

Սեպտեմբեր 27, 2017 18:33 Բժիշկ, Լուրեր, Քաղաքական A+ / A-

նալբանդյան

«Որոշրոշ մեջբերումներ կոնտեքստից դուրս էին հանված»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ իր կողմից հնչեցրած՝ տարածքների հանձնման մասին հայտարարությանը:

«Ես չեմ խոսել կոնկրետ տարածքների կամ միայն այս հարցի մասին, ես խոսել եմ եռանախագահող  երկրների նախագահների կողմից արված 5 հայտարարություններում պարունակվող 3 սկզբունքների  և 6 տարրերի մասին: Կարևորագույնն Արցախի կարգավիճակի և անվտանգության ապահովման հարցերն են, եթե այս հարցերն իրենց լուծումը գտնեն, ապա մնացածն ածանցյալ են»,- ասաց նախարարը:

( Խմբ. Նշենք, որ նախարար Նալբանդյանը պատասխանելով համաժողովի մասնակիցներից մեկի հարցին, ասել էր. «Տարածքների վերադարձի մասին խոսքը գնում է այն տարածքների, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛ Ղարաբաղին, թե՛ ընդհանրապես այս հանգուցալուծմանը»): 

«Որոշ մարդկանց պետք է սենսացիաներ անել, մենք հանգիստ վարում ենք այն քաղաքականությունը, որը վարել ենք, որի արդյունքում մենք ասում ենք՝ մեր մոտեցումները համահունչ են եռանախագահող երկրների կողմից արվող հայտարարությունների  առաջարկությունների հետ, որոնք մենք ընդունել ենք որպես հիմք՝ բանակցությունների, ճանապարհ՝ դեպի հիմնախնդրի կարգավորման, որոնցից Ադրբեջանը հրաժարվում է և անգամ չի ցանկանում որևէ հղում դրանց կատարել»:

scroll to top