Գլխավոր Լուրեր Որոշ թերություններ թույլ չեն տվել բացահայտել մեր զինծառայողի հոգեվիճակը. Տոնոյանը` Բրոյանի դեպքի...

Որոշ թերություններ թույլ չեն տվել բացահայտել մեր զինծառայողի հոգեվիճակը. Տոնոյանը` Բրոյանի դեպքի մասին

2
0

Ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել նախօրոք բացահայտել մեր զինծառայողի այդ հոգեվիճակը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տոնոյանն՝ անդրադառնալով զինծառայող Յուրի Բրոյանի դեպքին:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցրեց` թեև առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների բանակ զորակոչման թվի նվազում կա, մինչդեռ թերություններ շարունակում են ի հայտ գալ:

Դիտարկմանը` ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում նմանատիպ դեպքերը բացառելու համար, Տոնոյանն ասաց. «Պետք էր շատ ավելի աշխատել, հանձնարարությունները տրված են: Ավելին չեմ կարող ասել, որովհետև նախաքննությունն է անցկացվում»: