Շաբաթ , 20 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Որոտանի կասկադ ՀԷԿ-ը Contour Global-ին վաճառելու գործընթացը ավարտին է մոտենում

    Որոտանի կասկադ ՀԷԿ-ը Contour Global-ին վաճառելու գործընթացը ավարտին է մոտենում

    Ապրիլ 22, 2015 16:14 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    25.10.3

    ՀՀ կառավարության այսօրվա նիստին հավանություն է տրվել Որոտանի կասկադ ՀԷԿ-ը ամերիկյան Contour Global ընկերությանը վաճառելու պայմանագրում մի շարք խմբագրական  փոփոխություններ կատարելուն։

    «Վերանայված պայմանագիրը կարճ ժամկետներում կուղարկվի  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»,- այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

    «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ը կազմված է 3 էլեկտրակայանից. Սպանդարյան (76 ՄՎտ հզորությամբ), Շամբի (171 ՄՎտ) եւ Տաթեւի (157.2 ՄՎտ): Դրանց ընդհանուր հզորությունը կազմում է հանրապետությունում գեներացվող հզորության շուրջ 12%-ը:

    «Որոտան կասկադ ՀԷԿ»-ի 100%-անոց բաժնետերը Հայաստանի կառավարությունն է: 2013 թվականի նոյեմբերի 27-ին հայկական կողմը հավանության արժանացրեց «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ը «Contour Global»-ին վաճառելու գործարքը, որը պատրաստակամություն է հայտնել 180 մլն դոլար ներդնել:


    Նման թեմաներ

    scroll to top