Գլխավոր Բլոգ Որպես ՍԴ անդամ իրենք շարունակում են պաշտոնավարել, բայց որոշում ընդունելու լիազորություն չունեն

Որպես ՍԴ անդամ իրենք շարունակում են պաշտոնավարել, բայց որոշում ընդունելու լիազորություն չունեն

8
0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել  ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակի մասին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Պարզաբանեմ նաեւ ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի՝ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Այս եւ այլ հոդվածներում չի նշվել, որ ՍԴ անդամն իրավունքի ուժով ձեռք է բերում դատավորի կարգավիճակ, իսկ անդամի կարգավիճակով իրենք այո շարունակում են պաշտոնավարել, սակայն որոշում ընդունելու լիազորություն չունեն:

Նախագահի դեպքում, վերջինս իր կարգավիճակը կորցնում է, եթե դատավոր չէ: Թովմասյանը չի հանդիսանում դատավոր, նա շարունակում է պաշտոնավարել որպես ՍԴ անդամ, հետեւաբար չի կարող լինել ՍԴ նախագահ:

Բայց այս «բացթողման» հեղինակներն այսօր իրենց կոտորում են, թե Վահե Գրիգորյանն է մեղավոր, փոխարենն արժանապատվություն ունենան իրենց սխալն ընդունելու»:

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը հունիսի 20–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ստանձնելու է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը։  Ավելի ուշ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանը այլեւս Սահմանադրական դատարանի դատավոր չէ եւ չի էլ եղել այդպիսին:

Ըստ պատգամավորի՝ ոստիկանությունը չպետք է թույլ տա ոչ դատավորին մուտք գործել ՍԴ–ի վարչական տարածք։