Գլխավոր Լուրեր Որտե՞ղ էին ԵԿՄ վարչության անդամներ Տարոն Մարգարյանը և Սեյրան Սարոյանը

Որտե՞ղ էին ԵԿՄ վարչության անդամներ Տարոն Մարգարյանը և Սեյրան Սարոյանը

1
0

ԵԿՄ վարչության անդամներ Տարոն Մարգարյան և Սեյրան Սարոյանը չէին մասնակցում ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարին։

Համագումարին հաջորդած ասուլիսի ժամանակ ԵԿՄ վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը չցանկացավ անդրադառնալ նրանց բացակայութանը։

ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը պատասխանեց այդ հարցին՝ նշելով, որ ինքը որևէ անձի դեմ ոչինչ չունի, և վարչության անդամները հրավիրվողի դերում չեն։

«Վերջին 8-9 ամիսների ընթացքում կառույցի այն բոլոր անդամները, ովքեր կանգնել են կառույցի կողքին՝ բոլորն այստեղ ներկա են»,- ասաց ԵԿՄ փոխնախագահը։