Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Արցախ » Որտեղի՞ց այդ վստահությունը, որ ՊԲ-ին հատկացված մեքենաները հայտնվել են Մանվել Գրիգորյանի մոտ

    Որտեղի՞ց այդ վստահությունը, որ ՊԲ-ին հատկացված մեքենաները հայտնվել են Մանվել Գրիգորյանի մոտ

    Որտեղի՞ց այդ վստահությունը, որ ՊԲ-ին հատկացված մեքենաները հայտնվել են Մանվել Գրիգորյանի մոտ
    Հուլիս 24, 2018 12:22 Արցախ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ-ի վերջին բացահայտումների վերաբերյալ հարցին, թե ինչպե՛ս է ստացվել, որ նրան պատկանող տարածքում եղել են նաև պաշտպանության բանակին նվիրաբերած մեքենաներ, նշեց. «Չգիտեմ՝ որտեղի՛ց է ձեզ մոտ այդ վստահությունը, որ պաշտպանության բանակի համար հատկացված մեքենաները հայտնվել են Մանվել Գրիգորյանի մոտ, այդպիսի բան չկա»:

    Լևոն Մնացականյանը նաև հավելեց. «Էս վերջերս էլ համացանցում եղել է նյութ, որ Աստրախանի համայնքի բարերարներն անձամբ նրանց են հանձնել այդ մեքենաները, որի մասին խոսում եք, և այդ նվիրատվության ընթացքում շեշտել են, որ դա տալիս են Երկրապահ կամավորականների միությանը, որպեսզի իրենց աշխատանքների կազմակերպման ընթացքում օգտվեն այդ մեքենաներից: Իսկ պաշտպանության բանակին նվիրատված բոլոր մեքենաները գտնվում են պաշտպանության բանակի հաշվեկշռում, ես ամենայն պատասխանատվությամբ նշում եմ, որ այդպիսի բան չկա»:

    Նման թեմաներ

    scroll to top