Գլխավոր Լուրեր Որտեղի՞ց հայաստանցի այդ վարորդին 71 կգ ռադիոակտիվ թորիում

Որտեղի՞ց հայաստանցի այդ վարորդին 71 կգ ռադիոակտիվ թորիում

25
0

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վրաստանի հատուկ ծառայությունները կալանավորել են Հայաստանի քաղաքացու, ում մեքենայում վրացական տարածքում հայտնաբերվել է 71 կգ (!!!!!!) ռադիոակտիվ թորիում, որը նա մտադիր էր հասցնել Ռուսաստան։
Մի-քանի հարցեր մնում են բաց․
— Որտեղի՞ց հայաստանցի այդ վարորդին 71 կգ ռադիոակտիվ թորիում,
— Ո՞վ է այդ նյութն այդ քանակությամբ Հայաստանում փոխանցել նրան։
— Ինչո՞ւ Հայաստանի սահմանին այդ նյութը չհայտնաբերվեց, մինչդեռ ռադիացիայի դետեկտորները տեղադրված են։
— Ո՞վ էր այդ բեռի հասցեատերը Ռուսաստանում, եւ ի՞նչ նպատակով էր այն ձեռք բերելու։
— Ի՞նչ վիճակում է ռադիոակտիվ նյութերի հաշվառումը Հայաստանում ընդհանրապես, որպեսզի նման դեպքերն այսուհետ ուղղակի բացառվեն։
Քանի որ “կեղտոտ ռումբի” պատրաստման եւ ահաբեկչության ռիսկերն առանց լրացուցիչ տեղեկատվության հնարավոր չէ գնահատել, ապա ուզում եմ վստահ լինել, որ էս պղտոր պատմության բացահայտումը ոչ միայն վրացական, այլեւ մեր հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում պետք է լինի»։