Ուրբաթ , 24 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.86   
  •  EUR   Առք` 569.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 572.89   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 493.18   
  •  GBP   Առք` 632.00   Վաճառք` 650.00   ՀՀ ԿԲ` 643.87   
  •  RUB   Առք` 8.21   Վաճառք` 8.39   ՀՀ ԿԲ` 8.29   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.22   
outputra5huxgif
Sunny
-2°
Home » Լուրեր » «Ոսկե ծիրանը» հայկական կինոն կներկայացնի Թուրքիայում

«Ոսկե ծիրանը» հայկական կինոն կներկայացնի Թուրքիայում

Ապրիլ 21, 2017 13:13 Լուրեր, Կինո, Մշակույթ A+ / A-

1456BC63-E508-4406-A7DD-BE810F9422E7_w1023_r1_s copy

Հայկական կինոյի տարածումն ու հանրահռչակումը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ելակետային առաքելություններից է: 14 տարվա ընթացում «Ոսկե ծիրանի» նախաձեռնությամբ հայկական ժամանակակից կինոյի ներկայացուցչական ծրագրեր, հայ կինոյի պատմությանը նվիրված գիտաժողովներ են կազմակերպվել և իրականացվել  20 ավելի երկրներում:

Ապրիլը  խորհրդանշական ամիս է.  2015թ-ին  «Ոսկե ծիրանի» նախաձեռնությամբ՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ և Մեծ Եղեռնը ներկայացնող դասախոսություններ ներկայացվեցին 14 երկրի 17 քաղաքում, այդ թվում՝ Ստամբուլում:

2017 թ-ի ապրիլին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն արդեն  Անկարայի միջագզային կինոփառատոնի շրջանակներում  ներկայացնելու է հայկական կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմերի ընդգրկուն ծրագիր: Անկարայի միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա ապրիլի 21-ից 30-ը: Ծրագիրը կազմված է 11 ֆիլմից և ընդգրկում է Նաիրա Մուրադյանի «Մարկ և Մարկոս», Էդգար Բաղդասարյանի «Սիմոնի ճանապարհը», Դիանա Կարդումյանի «Դիալոգներ», Գագիկ Մադոյանի «Ճանապարհ», Լևոն Մինասյանի «Դաշնամուրը», Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ», Հարություն Շատյանի «Բեռնելով կյանքս», Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայր», Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը», Ալեն Մանուկյանի «Հարություն» և Համլետ Վարդանյանի «Մնաս բարով, Վոլգա» ֆիլմերը: Հայկական կինոծրագրերը Անկարայում կներկացավեն ապրիլի 28-ին և 29-ին:

Կինոծրագիրը ներկայացնող պատվիրակության մեջ ընդգրկված են ռեժիսորներ Նաիրա Մուրադյանը, Դիանա Կարդումյանը և կինոքննադատ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի համադրող Րաֆֆի Մովսիսյանը, որը նաև Անկարայի միջազգային կինոփառատոնի Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրիի անդամ է:

Ծրագրում ընդգրկված ֆիլմերը ժամանակից հայկական կինոյի լավագույն նմուշներից են և մարդասիրության, հանդուրժողականության և ազատության թեմատիկ ընդհանրություններ ունեն:

Գրում է Ա1+-ը՝ հղում անելով Անկարայի կինոփառատոնին՝ http://www.filmfestankara.org.tr/golden-apricot-seckisi-golden-apricot-selection/

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top