Ուրբաթ , 19 Հունվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Ոսկի, արծաթ և բրոնզ՝ բազկամարտի աշխարհի առաջնությունում

    Ոսկի, արծաթ և բրոնզ՝ բազկամարտի աշխարհի առաջնությունում

    Սեպտեմբեր 12, 2017 17:51 Լուրեր, Միջազգային, Սպորտ A+ / A-

    C_25_

    Սեպտեմբերի 2-ից 11-ը Բուդապեշտում կայացել է բազկամարտի մեծահասակների և երիտասարդների աշխարհի 39-րդ առաջնությունը, որին մասնակցել է 55 երկրի շուրջ 1200 մարզիկ:

    ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ մեր մարզիկները տարբեր հարգի երեք մեդալ են նվաճել:

    Մինչև 20 տարեկանների պայքարում Դավիթ Մադոյանը (+90 կգ) դարձել է հաղթող (աջ ձեռք) և բրոնզե մեդալակիր (ձախ ձեռք):

    Մեծահասակների առաջնությունում Էմիլ Ամիրշադյանը (70 կգ) նվաճել է արծաթե մեդալ (աջ ձեռք):

    Հունգարիայի մայրաքաղաքում Հայաստանը ներկայացված է եղել 11 մարզիկով:

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top