Շաբաթ , 29 Ապրիլ 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 484.68   
  •  EUR   Առք` 521.00   Վաճառք` 536.00   ՀՀ ԿԲ` 530.14   
  •  CHF   Առք` 462.00   Վաճառք` 493.00   ՀՀ ԿԲ` 489.28   
  •  GBP   Առք` 615.00   Վաճառք` 634.00   ՀՀ ԿԲ` 627.08   
  •  RUB   Առք` 8.38   Վաճառք` 8.65   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 198.64   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Ոստիկանական մեքենայում ոսկու հանքանյութ է հայտնաբերվել. հաղորդում

Ոստիկանական մեքենայում ոսկու հանքանյութ է հայտնաբերվել. հաղորդում

Մարտ 20, 2017 12:28 Լուրեր A+ / A-

hqc-472x265

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Սոթքի ոսկու հանքավայրից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ՍՊԸ տնօրենի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 2017թ. փետրվարի 22-ին` ժամը 03:50-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում պայմանագրային հիմունքներով ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վարած «ՎԱԶ 21 21» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են 145,5 կգ ոսկու հանքանյութ պարունակող պարկեր:

Այսպիսով, պաշտոնատար մի խումբ անձանց կողմից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top