Չորեքշաբթի , 26 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ոստիկանապետը՝ պարգեւավճարների մասին

    Ոստիկանապետը՝ պարգեւավճարների մասին

    Ոստիկանապետը՝ պարգեւավճարների մասին
    Մայիս 13, 2019 22:15 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ ոստիկանությունում մայիսի 11-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել  է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Խորհրդակցությանը քննարկվեց և բաժին առ բաժին վերլուծվել է վերջին ամիսներին կատարված աշխատանքը, ներկայացվեցին բոլոր տարածքային ստորաբաժանումների բացահայտման թվային տվյալները և առանձին հանցատեսակների վիճակագրությունները:

    «Վալերիյ Օսիպյանը խոսեց ամենամսյա պարգևավճարի ճիշտ և անկողմնակալ բաշխման մասին: ՀՀ ոստիկանության պետը նշեց, որ պարգևավճարների չափը որոշում են ստորաբաժանման ղեկավարները, և նպատակային բաշխման շնորհիվ պետք է հստակ տարբերվեն բարեխիղճ և թերացող ծառայողները: Դա կբարձրացնի ընդհանուր աշխատանքի արդյունավետությունը:

    Քննարկման առարկա դարձավ հանցագործությունների բացահայտման դեպքում հավելյալ պարգևավճարներով խրախուսելու թեման: ՀՀ ոստիկանության պետն օրինակ բերեց ոստիկանության մի ծառայողի, որը մեկ ամսվա ընթացքում բացահայտել է մի շարք հանցագործություններ և մի քանի անգամ խրախուսվել:

    ՀՀ ոստիկանության պետը, կարևորելով ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումը, առաջին հերթին հորդորեց արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումներին՝ պարեկապահակետային ծառայողներին, ճանապարհային ոստիկաններին, հաշվառման և քննական ստորաբաժանումների, անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցներին իրականացնել բարձրորակ ծառայություն, օրենքի սահմաններում օգնել ու աջակցել քաղաքացիներին: Վալերիյ Օսիպյանը ևս մեկ անգամ խիստ հանձնարարեց բացառել կոռուպցիոն դրսևորման որևէ փորձ, քանի որ բոլոր օրինախախտները հայտնաբերվելու և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
    Խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրվեց բնակարանային գողությունների բացահայտման ու կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու թեմային: Փորձը ցույց է տվել, որ շոգ եղանակներին ավելանում են տներից կատարվող գողությունները, քանի որ հանցագործները բնակարաններ են մտնում բաց դռներով կամ պատուհաններով: Այս առումով ՀՀ ոստիկանության պետը հանձնարարեց համայնքային ոստիկանությանը՝ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:

    Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ոստիկանների ծառայությունը՝ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց անձնակազմին և նշեց, որ մեկ տարվա ընթացքում ահռելի թիմային աշխատանք է կատարվել, որի արդյունքներն ակնհայտ են, իսկ դեռևս առկա որոշ թերացումների վերացման և անելիքների իրականացման համար ակնկալվում է պրոֆեսիոնալիզմի հետագա կատարելագործում, ուժերի մոբիլիզացում և գործառնական արդյունավետության առավել բարձրացում:

    Խորհրդակցության ավարտին հանցագործություններ բացահայտելու և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով ու դրամական խրախուսանքներով»,- նշված է հաղորդագրության մեջ:


    Նման թեմաներ

    scroll to top