Գլխավոր Լուրեր Ոստիկանապետը շարունակում է մնալ Տավուշի մարզում. նոր մանրամասներ Իջևանից

Ոստիկանապետը շարունակում է մնալ Տավուշի մարզում. նոր մանրամասներ Իջևանից

10
0

Այս պահին Տավուշի մարզում իրավիճակը համեմատաբար կայուն է, սակայն ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, հավելելով, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շարունակում է մնալ Տավուշի մարզում և ղեկավարել ոստիկանության ծառայողների գործողությունները:

«Ոստիկանության պետն ու առանձին ստորաբաժանումների ղեկավարներ այս պահին շարունակում են մնալ Տավուշի մարզում և ղեկավարել ոստիկանական ուժերի գործողությունները»,- ասաց Ջանոյանը:

Հարցին, թե որքան կմնան այնտեղ ոստիկանության ղեկավարները, Ջանոյանը հրաժարվեց պատասխանել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ մի խումբ անտառահատներ, ովքեր ցանկանում են անտառն ապօրինի հատել, հանդիպելով պետական ծառայողների դիմադրությանը, բողոքի ակցիա են իրականացրել, փակել են Երևան-Իջևան միջպետական ճանապարհը, բախում են հրահրել, որի հետևանքով 12 ոստիկան է վիրավորվել:

Կան բերման ենթարկվածներ և ձերբակալվածներ: